Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

Ավտոտնակում  շարունակում է փչանալ դպրոցին  հատկացված՝  պետական միջոցներով գնված գույքը
31.01.2014 | 13:44

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է.

«Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում 9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե 9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կայույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ: Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի վրայով սառնասրտորեն անցավ ու այդպես էլ չանդրադարձավ, թե այդ գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»: Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն մեծ-մեծ խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝ թքած ունեք կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում փտող, միլիոններ արժեցող գույքի վրա:

Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ պատասխանել, թե ինչ է լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ